1Ժխտական նախադասությունները հաստատական դարձրեք՝ ընդգծված բառերը բայերի հետ նույնպես փոխելով։

Շրջապատի նկատմամբ երբեք ուշադիր չէր։

Շրջապատի նկատմամբ միշտ ուշադիր էր։

Իր օրում բերանը խմիչք չէր առել։

Միշտ բերանը խմիչք էր առել։

Նրա զեկուցումից բան չես հասկանա։

Նրա զեկուցումից ամեն ինչ  կհասկանաս։

Ծրագրվածից ոչ ոք չպետք է տեղեկություն ունենա։

Ծրագրվածից բոլորը պետք է տեղեկություն ունենան։

2․Բառերով գրեք հետևյալ թվականները՝ 23, 69, 3-րդ, 4-րդ, 60, 365, 99-րդ։

քսաներեք, վաթսունինը, երրորդ, չորրորդ, վաթսուն, երեք հարյուր վաթսունհինգ, իննսունիններորդ

3․Ամբողջացրեք նախադասությունները։

Ամռանը, երբ ջուրը պակասում էր, գյուղացիները ստիպված էին լինում օգտվել մոտակա ջրհորից։

Գուցե մինչև առավոտ քնեին, եթե երեխաների ճիչերը չխանգարեին։

Նա այնքան գեղեցիկ էր, որ անհնար էր անտարբերության անցնել իր կողքով։

Արևն արդեն մայր էր մտնում, սակայն կրակոցները դեռ չէին դադարել։

4․Լրացրեք հետևյալ առածների բաց թողնված բառերը՝ դրանք տրվածներից ընտրելով։

Մեծին չլսող ջահելի  ոտքը քարին կդիպչի։

Ամբան հնձվորը հաց ուտելիս առողջ է, բանելիս՝ հիվանդ։

Ագահի աչքը մի բուռ հողը  կկշտացնի։

Առյուծն առյուծ է՝ էգ լինի թե որձ։

Գիտունի հետ քար քաշիր,  անգետի հետ փլավ մի ուտիր։

Սպիտակ փողը սև օրվա համար է։

(գիտուն, անբան, ջահել, անգետ որձ, հնձվոր, փող, հող)