ԻՄ ՄԱՍԻՆ
Ես ՝ Ալեքս Հովհաննիսյան եմ: Ծնվել եմ Ուկրաինայում, Դնեպր քաղաքում 2004թ. մայիսի 5-ին: 6 տարի է ապրում եմ Հայաստանում: Գնացել եմ ֆուտբոլի, լողի և կարատե: Հետաքրքվում եմ ֆուտբոլ-ով, MMA-յով և Բոկս-ով: Սովորել եմ Գուրգեն Մահարու անվան հիմնական 176 դպրոցում: Այս ժամանակաշրջանում սովորում եմ նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Իմացել եմ «Մխիթար Սեբաստացու» քոլեջի մասին իմ ընկերներից:

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մենք մեր քոլեջի 1-ին կուրսի ուսանողների հետ գնացինք բերդեր և եկեղեցիներ, տեսանք շատ հին ու գեղեցիկ եկեղեցիներ և բերդեր, պատվելի Թամարը ծանոթացրեց այդ եկեղեցիների հետ։ Մենք կարող ենք հպարտանալ , որովհետև մենակ մեզ մոտ են պահպանվել այդ հին մշակույթային գանձերը։ Հայաստանում շատ կան պատմական վայրեր ու հին եկեղեցիներ։ Ամեն եկեղեցի ունի իր պատմությունն ու իր գեղեցկությունը, բայց ցավոք, կան եկեղեցիներ, որոնք տարիների ընթացքում փլուզվել են։ Մարդիկ փորձում են վերանորոգել այդ եկեղեցիները, որպեսզի մենք կարողանանք տեսնել այդ հրաշքները։ Շնորհակալություն ընկեր Մարիամին որպեսզի կազմակերպեց այսպիսի հետաքրքիր ճամփորդություն։