1․ Ի՞նչ է իրավունքը։

 

Իրավունք ասելով հասկանում ենք հնարավորություններ, որոնք թույլ են տալիս

դրսևորելու այն հատկությունները, որոնցով մարդիկ օժտված են ծնված օրվանից։

Միաժամանակ իրավունք հասկացությունը նաև այն հավակնություններն են և դրանք իրագործելու հնարավորությունները, որ մարդիկ ունենում են իրենց կյանքը

արժանապատիվ ապրելու համար։ Իրավունք ասելով հասկանում ենք նաև բարոյական և իրավական նորմերը, որոնք ամրագրված են օրենքում և կարգավորում են հասարակական հարաբերությունները

 

2․ Ի՞նչ նպատակով են ստեղծվել իրավունքները։

 

Մարդու իրավունքների նպատակը ցանկացած մարդու արժանապատիվ

կյանք ունենալու հնարավորություն տալն է։ Այսինքն բոլորն էլ արժանապատիվ կյանքի իրավունք ունեն։ Սակայն չկա որևէ հստակ սահմանում կամ փաստաթուղթ, որը կարող է նշել, թե ինչ է նշանակում արժանապատիվ կյանք։

 

Մարդու իրավունքների նպատակը բոլոր մարդկանց բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորություններ տալն է։ Սա տարբերվում է նախորդ տեսությունից նրանով, որ այստեղ ամեն ինչ ավելի նյութական ձևով է ներկայացվում։ Բոլորս բարեկեցիկ կյանք ասելով հասկանում ենք նյութական ապահովվածություն և դրված նպատակներին հասնելու հնարավորություններ։

 

Մարդու իրավունքների նպատակը մարդկանց կարիքների և պահանջմունքների բավարարումն է։ Մարդիկ ունեն բազմաթիվ կարիքներ, օրինակ՝ շնչել, սնվել, կրթվել, աշխատանք ունենալ, առողջ լինել։ Սրանք այն կարիքներն են, որոնք անհրաժեշտ են ապրելու համար, սակայն սրանք որոշ դեպքերում վերածվում են նաև պահանջմունքների։ Եթե մենք ունենք կրթված լինելու կարիք, ապա մենք ունենք կրթության իրավունք, եթե մենք ունենք աշխատելու կարիք, ապա մեզ պետք է աշխատանքի իրավունք։

 

3․ Որո՞նք են մարդկանց ամենակարևոր, հիմնարար իրավունքները։ Ինչո՞ւ։

 

Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

Կյանքի իրավունքը

 

Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք: Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից: Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:

 

Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը

 

Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք:

Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով։

Ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համա­ձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետևանքների մասին:

Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը

 

Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաս­տացնող վերաբերմունքի կամ պատժի:

Մարմնական պատիժներն արգելվում են:

Ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբեր­մունքի իրավունք:

Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը

 

Բոլորը հավասար են օրենքի առջև:

 

Անձնական ազատությունը

 

Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

 

Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը

 

Կանայք և տղամարդիկ իրավահավասար են:

 

Պատվի ու բարի համբավի, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը

 

Յուրաքանչյուր ոք ունի պատվի ու բարի համբավի անձեռնմխե­լիու­թյան իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռն­մխե­լիության իրավունք:

Նյութեր՝

 

https://www.boonus.am/lesson/24

 

https://www.boonus.am/lesson/23

 

https://www.boonus.am/lesson/25

 

https://www.boonus.am/lesson/27