1. Ներկայացնել աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և հիմնական խնդիրները։

 

1) Աշխարհագրության ուսումնասիրության առարկաներն են Երկրի մակերեւույթի վրաբնական ու հասարակական բաղադրիչները եւ դրանց փոխազդեցության հետեւանքովառաջացած տարածական համակարգերը` աշխարհահամակարգերը (գեոհամակարգեր): Դրանք կարող են լինել բնական, հասարակական եւ բնահասարակական:

Աշխարհագրության ուսումնասիրության նպատակն է բացահայտել ու  վերլուծել բնական եւ հասարակական  երևույթների տարածական  օրինաչափություններն ու տարբերությունները, տարբեր  աշխարհահամակարգերի եւ դրանց առանձին բաղադրիչների միջև եղած փոխադարձ կապերը:

Աշխարհագրության գլխավոր խնդիրը բնական միջավայրի խելամիտ օգտագործման ու վերափոխման ուղիների
բացահայտումն է:

 

2. Ի՞նչ է աշխարհագրական թաղանթը: Ի՞նչ ոլորտներից է այն բաղկացած: (Համառոտ նկարագրել յուրաքանչյուր ոլորտները)։

Աշխարհագրական թաղանթը քարոլորտի վերին շերտի, մթնոլորտի ստորին շերտի, ամբողջ ջրոլորտի, կենսոլորտի և մարդոլորտի փոխկապակցված ամբողջությունն է, որի միասնականությունը ապահովվում է նյութի և էներգիայի շրջապտույտի շնորհիվ:

Աշխարհագրական թաղանթը մեր մոլորակի ամենա ընդարձակ, առավել բարդ և
բազմազան նյութական համակարգն է:

Աշխարհագրական թաղանթի համեմատաբար ոչ մեծ տարածք զբաղեցնող տեղամասերը` բնատարածքային համալիրները, դրանց առաջացումը, կառուցվածքը և փոփոխություններն ուսումնասիրող գիտություն է․

 

3. Աշխարհագրական թաղանթի համեմատաբար ոչ մեծ տարածք զբաղեցնող տեղամասերը` բնատարածքային համալիրները, դրանց առաջացումը, կառուցվածքը և փոփոխություններն ուսումնասիրող գիտություն է․

1) հողերի աշխարհագրությունը

3) գեոմորֆոլոգիան

2) կլիմայագիտությունը

4) լանդշաֆտագիտությունը  – ճիշտ է 

4. Որոնք են աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները։(Համառոտ նկարագրել յուրաքանչյուր հատկանիշ)։

Աշխարհագրական թաղանթն օժտված է մի շարք ընդհանուր հատկանիշներով: Դրանք
են ամբողջականությունը (միասնականությունը), ռիթմիկությունը
(պարբերականությունը), գոտիականությունը և զոնայականությունը:Աշխարհագրական թաղանթի ամենակարևոր հատկանիշը ամբողջականությունն է, նրա բոլոր
բաղադրիչների միասնականությունը:Այս հատկանիշը պայմանավորված է նրանով, որ աշխարհագրական թաղանթը կազմող բոլոր ոլորտները սերտորեն կապված են միմյանց հետ, և դրանցից որևէ մեկի փոփոխությունն անխուսափելիորեն կառաջացնի ամբողջ համակարգի փոփոխություն:’

5. Ո՞ր շարքի երկրներն են բնակչության թվով գերխոշոր.

1) Չինաստան, Հնդկաստան, Կանադա – ճիշտ է

2) ԱՄՆ, Եգիպտոս, Ինդոնեզիա

3) Ճապոնիա, Չինաստան, Իրան

4) Պակիստան, Նիգերիա, Բանգլադեշ

 

6. Ընտրել բնակչության թվով գերխոշոր երկրների ճիշտ շարքը.

1) Գերմանիա, Ճապոնիա, Չինաստան

2) Ավստրալիա, Բրազիլիա, Եգիպտոս

3) ԱՄՆ, Պակիստան, Ինդոնեզիա

4) Հնդկաստան, Բանգլադեշ,Վիետնամ – ճիշտ է

7. Ընտրել պետությունների ճիշտ շարքն` ըստ բնակչության թվի նվազման հաջորդականության.

1) Իրան, Թուրքիա, Վրաստան, Հայաստան – ճիշտ է

2) Ռուսաստան, Հայաստան, Պակիստան, Ուկրաինա

3) Չինաստան, Հնդկաստան, Կանադա, Ճապոնիա

4) ԱՄՆ, Ավստրալիա, Բանգլադեշ, Իրան

8. Ընտրել պետությունների ճիշտ շարքն` ըստ դրանց տարածքի մակերեսի աճման հաջորդականության.

1) Ֆրանսիա, Ուկրաինա, Չինաստան, Հնդկաստան

2) Իրան, Թուրքիա, Ինդոնեզիա, Ավստրալիա

3) Գերմանիա, Ղազախստան, Չիլի, Բրազիլիա

4) Ճապոնիա, ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան – ճիշտ է

9. Ո՞ր շարքում են պետությունները դասավորված ըստ տարածքի մակերեսի նվազման հաջորդականության. 1․Ռուսաստան 2. Չինաստան 3. ԱՄՆ 4. Կանադա

1) 1, 2, 3, 4

2) 1, 4, 2, 3

3) 1, 3, 4, 2

4) 1, 4, 3, 2 – ճիշտ է