1․ Ե՞րբ և ինչո՞ւ սկսվեց Պավլիկյան շարժումը։

Եկեղեցու միասնության համար դա լուրջ սպառնանք էր, այդ պատճառով էլ նրանք սկսեցին պայքարել նրանց դեմ, մթա 3-5 դարերում։

2․ Ինչպե՞ս ընթացավ և ի՞նչ ավարտ ունեցավ 571-575 թթ․ համաժողովրդական ապստամբությունը։

Խաղամախու դաշտում Վարդան Մամիկոնյանը ջախջախել է պարսկական զորքրին:

3․ Ե՞րբ, ի՞նչ պայմաններում, ո՞ւմ միջև տեղի ունեցավ Հայաստանի երկրորդ բաժանումը։

Պարսկաստանի ու Բյուզանդական կայսրության միջև կար միջքաղաքական պայմանավորվածություն , որի արդյունքում ՝ 591 թվականին, Հայաստանը երկրորդ անգամ կիսվեց երկու մասի։ Ոնց որ միշտ, այդ ժամանակ վճռորոշ դեր են խաղացել հայ նախարարները։

4․ Ներկայացրե՛ք Թեոդորոս Ռշտունուն որպես հայոց իշխան․ ի՞նչ քայլեր կատարեց, ի՞նչ տեղի ունեցավ իր գահակալության շրջանում։

Բյուզանդիան 640-641 թվականներին Թեոդորոս Ռշտունուն ճանաչել են Հայաստանի կառավարիչ, նաև նրան շնորհեցին պատրիկի և կյուրապաղատի տիտղոսները։
Նա ամրացրել էր Հայաստանի բերդերը և հաջողությամբ հետ է մղել արաբ նվաճողներին, 639-ին  վերամիավորել էր Բյուզանդիային ենթակա հայկական գավառները։

5․ Բյուզանդական և արաբական արշավանքները՝ նպատակ, ընթացք, արդյունք։

Իրենց տիրապետության տակ ենթարկել Հայաստանին, ընթանում էին արշավանքներով և հիմնականում Հայաստանը կարողանում էր դուրս քշել բյուզանդական և արաբական արշավանքները Հայաստանից:

6․Արմինիա (Հայաստան, Վիրք և Աղվանք) վարչական միավորման ստեղծումը։

7․ Վարդանակերտի ճակատամարտը և արաբների պարտությունը։

Վարդանակերտի ճակատամարտ, արաբական զորքի կրած ամենածանր պարտություններից մեկն է։ Հայերը, ցանկանալով ապստամբություն բարձրացնել, դիմում են Բյուզանդիայի օգնությանը։ Սակայն ճանապարհին նրանց հետաապնդում էր արաբական պատժիչ զորքը։ 702 թվականին, Վարդանակերտ ավանում, հայերը բանակ դրեցին։ Ցուրտ ձմռան գիշեր էր, երբ հայերը հարձակվեցին արաբական զորքի վրա, որը ցրտից կորցրել էր իր մարտունակությունը։ Սարսափահար արաբական զորքը ցանկացավ սառցակալած Արաքս գետի վրայով փախուստի դիմել, բայց սառույցը կոտրվեց՝ խեղդելով արաբական զորքին, ինչն էլ ավելի կատարյա դարձրեց կոտորածի տեսարանը։ Միայն 300 հոգի փրկվեցին՝ Սյունյաց Շուշանիկ իշխանուհու բարեհոգությանշնորհիվ։

8․ Հայ նախարարների ողջակիզումը Նախճավանի և Խրամի եկեղեցիներում (“Կրակի տարի”)։

Կրակի տարի Է համարվում 705 թվականը, երբ արաբ նվաճողներն ապստամբ հայերի հաղթանակի համար վրեժխնդիր լինելու նպատակով խաբեությամբ հավաքել և Նախճավանի ու Խրամի եկեղեցիներում այրել են հարյուրավոր հայ իշխանների։

9․Հարիսի (Հերթի) աշխարհագիրը։

Հարիս, գյուղ Արևմտյան Հայաստանում։ Գտնվում էր Միաֆարկինի գավառակում, Բաթման գետի աջ վտակներից մեկի աջ կողմում, Ֆարկին քաղաքից 12 կմ հարավ, սարանաջի վրա:

10․ Աշոտ Բագրատունին Հայոց իշխան։

Հայ իշխանների և բարձրադաս հոգևորականների համատեղ խորհրդում 869թ. Աշոտ Բագրատունին հռչակվեց հայոց թագավոր: Բացահայտելով իր և հայ մեծամեծ իշխանների դեմ արաբ ոստիկան Ահմադի գլխավորությամբ նախապատրաստած դավադրությունը՝ 875 թ. Աշոտ Բագրատունին ձերբակալեց ոստիկանին, զինաթափեց արաբական զորքր և ծանակելով արտաքսեց երկրից:

Անկախացած և ռազմաքաղաքական վերելքի ուղին բռնած Հայաստանը շուտով գրավեց նաև Բյուզանդիայի ուշադրությունը: Մակեդոնական (Հայկական) կայսերատան հիմնադիր Վասիլ 1-ը (867-886) առաջիններից մեկն էր, որ փորձեց շա- հել Աշոտ Բագրատունու զինակցությունը՝ ընդդեմ խալիֆայության: Սակայն Աշոտ Բագրատունին, բարեկամական հարաբերություններ հաստատելով Վասիլ 1-ի հետ, խոհեմաբար չեզոքություն պահպանեց հակամարտող կողմերի միջև:

Հայ և արաբ պատմագիրների հաստատմամբ Աշոտ I Բագրատունու գահակալման տարիներին (885-890) հայկական պետության սահմաններր հարավում ընդգրկում էին Կորճայք և Աղձնիք նահանգների մեծ մասր՝ մինչև Ջազիրա, հարավ-արևելքում հասնում էին Ատրպատական, արևելքում՝ մինչև Պարտավ, արևմուտքում՝ Ծոփք և Բարձր Հայք, հյուսիս-արևմուտքում՝ մինչև Եգերաց աշխարհ, հյուսիսում՝ մինչև Կովկասյան Մեծ լեռնաշղթան և Ալանաց դուռը: Աշոտ 1-ի գերիշխանությանր ենթարկվեցին վրաց գահերեց իշխան Ատրներսեհ Բագրատունին և Հայոց Արևելից կողմերի (Արցախ, Ուտիք) թագավոր Համամ Բագրատունին: