1․ Իրադրությունը Անդրկովկասում 19 դարում

Ռուսաստանը սկսեց Անդրկովկասյան տարածքները նվաճելու իր ծրագրերը:1801 թ. Արևելավրացական տարածքը միավորվեց Ռուսաստանին:

Ռուսները հասկացան, որ Անդրկովկասյան մյուս մասը խաղաղ ճանապարհով հնարավոր չէ գրավել 1804 թվականին սկսեցին պատերազմել պարսկաստանի դեմ:և ռուսները գրավեցին Գանձակի տարածքը:1805 թ Ռուսները գրավեցին Շիրակը:Ղարաբաղը Ռուսաստանի հետ պայմանագիր կնքեց և Ղարաբաղը միացրեց Ռուսաստանին:1808 թ. արշավեցին Երևանի վրա:Այս անգամ բերդը նույնպես մնաց անառիկ:1812 թ. Նապոլեոնը ներխուժեց Ռուսաստան և միայն Ֆրանսիայի ջախջախումից հետո Ռուսաստանը հառձակման անցավ գանձասարում:Ի վերջո 1813 թ.Գյուլւստանում կնքվեց պայմանագիր որով պարսկաստանը հրաժարվեց Արևելյան Անդրկովկասից,Գսնձակից,Արցոխից,Շիրակից,Ջանգեզուրից,Լոռուց,Շամշադինից

1827 թ․ Մի խումբ հայրենասերներ նախագիծ են կազմում Ռուսաստանի հովանու տակ ինքնավար իշխանություն ստեղծելու վերաբերյալ, ըստ որի Արևելյան Հայաստանը պետք է ունենար ինքնավարություն, իր օրենքները, զնանշանը և ազգային դրոշը։
Սակայն Ցարական իշխանությունը չի ընդհունում ծրագիրը։

1828 թ․ Մարտի 21 Նիկոլայ 1-ի հրամանագրով, Երևանի և Նախիջևանի խանությունից կազմվում է հայկական մարզ, որը մտնում է կայսրության կազմի մեջ և պետք է ունենար իր դրոշը և զինանշանը։
Հին խանական օրենքները և վարչաձևերը փոխարինվում էին ռուսական օրենքներով և վարչաձևերով։
Հայկական մարզը ներառում էր 4 գավառներ։

1840 թ․ Վերացվում է Հայկական մարզը։ Ստեղծվում է 2 վարչամիավոր Վրացա-իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։

2․ Արևելյան Հայաստանի տարածքների միացումը Ռուսաստանին 1801թ։

1804-1813 թվականների ռուս-պարսկական առաջին պատերազմից հետո կնքվում է Գյուլիստանի պայմանագիրը, որով Ռուսական կայսրությանն են անցնում Արևելյան Վրաստանը (Շորագյալ-Շիրակի, Լոռի-Փամբակի ու Ղազախ-Շամշադինի հետ), ինչպես նաև մի շարք խանություններ՝ Գանձակի (Շակաշեն և Գարդման), Ղարաբաղի (Արցախ, հարավային Ուտիք, Զանգեզուր), Շաքիի, Շամախու, Շիրվանի, Բաքվի, Ղուբայի, Դերբենդի և Ջավադի։։ Պայմանագրում առանձին դրված էին նաև Արցախի մելիքների կնիքները։ Հայ մելիքներին տրվում են են ռուսահպատակ ազնվականների իրավունքներ, նրանք հնարավորություն ստանում անցնել բարձրաստիճան զինվորական ծառայության։

1826-1828 թվականների ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո կնքված Թուրքմենչայի պայմանագրով Ռուսական կայսրությանն են անցնում նաև Երևանի ու Նախիջևանի խանությունները ու Օրդուբադի շրջանը։

3․ Որոնք էին ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների նախադրյալները։

Ռուս-թուրքական պատերազմ,  Ֆրանսիան հրահրեց Թուրքիային սկսել պատերազմ Ռուսաստանի հետ՝ 1806 թվականին։ Ռուսաստանը միաժամանակ ստիպված էր կռվել երկու երկրների հետ՝ Թուրքիայի և Պարսկաստանի, բայց շատ բախտաբորության և անհավանականությամբ, նա ունեցավ մեծ հաջողություններ։

Ռուս-պարսկական պատերազմ, 1804-1813 թվականներին տեղի ունեցած ռազմական գործողություն Անդրկովկասում գլխավորապես ժամանակակից Ադրբեջանի, Արցախի ու մասամբ Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսական կայսրության և Ղաջարական Իրանի միջև։

 

Պատերազմի պատճառը եղել է Ռուսաստանի ընդլայնումը դեպի «տաք ծովեր» (Սև, Կասպից) ինչպես Պարսկաստանի, այնպես էլ Օսմանյան կայսրության հաշվին։ Ռուսներին աջակցում էին հայերը և վրացիները, ովքեր ցանկանում էին թոթափել պարսկա-թուրքական լուծը և ազատվել դարավոր պատերազմներից։