16-րդ դարում Վրաստանը բաժանվել էր մի քանի փոքր ֆեոդալական պետությունների, որոնք միշտ պատերազմում էին մահմեդական կայսրությունների՝ Թուրքիայի և Պարսկաստանի դեմ։ Մոսկվայի և Կախեթի միջև 1558 թվականին սկսվեցին առաջին դիվանագիտական հարաբերությունները։ 1589 թվականին ռուս ցար Ֆյոդոր I  առաջարկեց իր պաշտպանությունը։ Սակայն գործուն օգնություն ցուցաբերել չհաջողվեց, որովհետև Ռուսական կայսրությունը գտնվում էր շատ հեռու էր։
XVIII դարում Ռուսաստանը կրկին հետաքրքրվեց Անդրկովկասով և պարսկական արշավի ժամանակ Պետրոս I-ն դաշինք կնքեց Վախթանգ VI թագավորի հետ, սակայն հաջող մարտական գործողություններ չեղան ։ Ռուսական զորքերը նահանջեցին դեպի հյուսիս, Վախթանգը ստիպված է եղել փրկվել Ռուսաստանում, որտեղ էլ մահացել է ։