Պատվածքը պատմում է այն մասին, թե ինչպես է Վիլյամը տասը դոլարով գնել մի սկավառակ։ Սկզբում նրա մայրը զայրացել է նրա վրա, քանզի կարծում էր, որ դա խելամիտ գնում չէր, և որ նա անիմստ գումար էր ծախսել այդ ապրանքի վրա։ Նա մտածում էր, որ այդ գումարը կարող էր օգտագործել ավելի նպատակահարմար ՝ հագուստ և սնունդ գներ, այսինքն ծառայեցներ նյութական արժեք ունեցող ապրանքների վրա։
Բայց հետո Վիլյամի մայրը հանկարծ լսում է երաժշտությունը։ Այո՛, երաժշտությունը ունի ինչ որ մոգական ուժ, այն կարող է հանգստացնել մարդու ներաշխարհը, պարգևել նպատակասլացություն և այլն։ Սարոյանի մայրը հանգստացավ երաժշտությունը լսելով, և անգամ մոռացավ իր զայրույթը ուղղված որդուն։ Ավելին նա խնդրեց որ էլի գնի այդ սկավառակներից։ Սարոյանի մայրը հասկացավ, որ բացի նյութականից կարևոր է նաև հոգևոր հանգստությունը, և ամեն անգամ նա պաշտպանում էր Վիլյամին, երբ տանեցիները պնդում էին թե կրկին անիմաստ վատնել է գումարը։