Ալեքսանդր Հովհաննիսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր քոլեջ` 3/2 կուրս

Category

Գրականություն

Ակսել Բակունց «Խոնարհ աղջիկը»

Հեղինակը մեզ պատմում է մի լուռ սիրո պատմություն։ Պատմության մեջ աղջիկն ու տղան սիրում են իրար, բայց այդ մասին բարձրաձայն չեն խոստովանում։ Պատմությունը շատ բան է պատմում մեր հին, ավանդական ընտանիքների, գյուղական կյանքի մասին։ Այս պատմությունը շատ տխուր էր, և… Continue Reading →

Խոնարհ աղջիկը։ Աքսել Բակունց

Հերոսը իր ընկերոջ հետ ձիերով գնում են Ձորագյուղ: Ընկերը այդ կածանով գնացել է Ձորագյուղ տասներկու տարի առաջ, հիշում է երջանիկ մի դեպք, որին ականատես են եղել արահետն ու հին անտառը: Պատմում է հերոսին մի աղջկա մասին, որի դեմքը մնացել է նրա հիշողության մեջ: Այդ օրը նա նոր էր բանտից դուրս եկել: Հարկավոր էր քաղաքից հեռանալ, միառժամանակ չերևալ այնտեղ: Սիրով ընդունում է բարեկամի առաջարկը՝ ուսուցիչ լինել գյուղում: Ապրում է Օհան ապերի տանը, որտեղ չորս հոգով էին՝ ինքը, Օհան ապերը, նրա պառավ կինը և տասը տարեկան Աշոտը: Դպրոցում երեխաները ժիր էին, բոց աչքերով և շատ արագ ընտելանում են իրար: Դասերից հետո միշտ տանն էր: Մութն ընկնելուց հետո գալիս էին Աշոտն ու Օհան ապերը: Նա սկսում էր մի հին պատմություն, որի վերջը լսելու համար ինքն ու Աշոտը երբեմն խանգարում էին նրա քունը:  Երբեմն որսորդ Անտոնի հետ գնում էր որսի: Եվ հենց առաջին որսի ժամանակ էլ անտառում տեսնում է այդ աղջկան և մի տղայի: Տղան ցախ է դարսում ձյունի վրա մեկնած պարանին, աղջիկը կանգնած է՝ պարանի չափ բարակ ճյուղը ձեռքին: Նրանք նայում են իրենց: Ահա այդ դեմքն է, որ մեխվել է հիշողության մեջ, թեև անցել է տասներկու տարի և այն էլ ի~նչ տարիներ: Իմանում է, որ նրա փոքր քույրը սովորում է դպրոցում: Դաս է հորինում, երբ աշակերտները պատմում են իրենց ընտանիքի անդամների մասին և տեղեկանում, որ աղջկա անունը Խոնարհ է: Եվ հաճախ պատրվակներ է գտնում նրանից հարցուփորձ անելու: Մի ամիս հիվանդանում է Խոնարհը: Ձմռանը միայն երկու անգամ է տեսնում նրան: Միշտ ճգնում է իմանալ՝ ժպտա՞ց արդյոք, երբ այդ օրը ետ նայեց, թե միայն իրեն էր թվացել: Բարիկենդանի մի օր տեսնում է Խոնարհին: Նա գունատ է, նիհար: Ավելի բարձրահասակ է թվում, մեջքը բարակ: Իրեն տեսնելով՝ ներս է փախչում: Բայց մի օր հանկարծ գալիս է Խոնարհը և ասում, թե հայրը նրան ճաշի է հրավիրում: Բայց նա չի գնում: Գալիս է գարունը: Սովորություն կար տարեվերջին դպրոցում կազմակերպելու հանդես և ինքն էլ պատրաստվում էր: Միջոցառմանը տեսնում է Խոնարհին: Ընդմիջումից հետո հանդեսը սկսվելու էր մի բանաստեղծությամբ, որ նրա քույրն էր արտասանելու: Խոնարհը հայտնվել է բեմի հետևում և իր գլխի սանրով կոկում է քրոջ մազերը: Խոնարհը իր կողքին է, և նա բռնում է նրա ձեռքը: Աղջիկն ասում է, որ թողնի: Դրանից հետո մի քանի անգամ էլ տեսնում է Խոնարհին: Գալիս է վերջին օրը: Տանն ընտելացել են նրան, և հրաժեշտ տալիս բոլորը հուզվում են: Աշակերտները նրան ծաղիկներ են տալիս, խնդրում, որ ուսուցիչը իրենց չմոռանա: Խոնարհին չի տեսնում: Ճանապարհին կանաչ արտերում քաղհան են անում կանայք, Խոնարհը նրանց մեջ է: Նրանց հայացքներն իրար են հանդիպում, և նրա աչքերում ժպիտ չկա: Հագին նույն գորշ զգեստն է, ինչպես առաջին անգամ անտառում: Ոչինչ չի ասում, գնում է: Հեռվից ձեռքով է անում, բայց աղջիկն իսկույն կռանում է արտի վրա: Դրանից հետո անցնում են տասներկու կռվի, քաղցի տարիներ: Ընկերները շարունակում են ճանապարհը: Հերոսի ընկերն ասում է նրան, որ նախորդ օրը տեսել է Խոնարհին, որ հավանաբար, իրեն չճանաչեց: Նա ցնցոտիների մեջ էր, ոտքերը բոբիկ, կաշին ճաքճքած: Կնոջ փեշերից կախվել էին երեք կիսամերկ երեխա: Ամուսինն անցյալ տարի էր մեռել: Ժանտախտից սատկել էր նրանց միակ կովը: Աչքերն առաջվանն էին, բայց առանց փայլի: Ընկերններն անխոս նստում են ձիերը և անցնում գետակը: Արևն արդեն դեպի մայրամուտ է կախվել:

ՄԵՐ ՈՒԽՏԸ

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս, Ու գընում ենք մեր ճամփով, Մըրրիկներով պատած անհույս, Սև խավարով, մութ ամպով։ Մենք անցել ենք արյան ծովեր, Սուր ենք տեսել ու կըրակ, Մեր ճակատը դեմ ենք արել Մըրրիկներին հակառակ։ Ու թեպետև պատառ-պատառ Մեր դըրոշը… Continue Reading →

Oտարաբանությունները և բարբառայնությունները Զորյանի “Ջրհորի մոտ” պատմվածքում

Օտարաբանություններ Դուրբին, դաչա, ժուրավլ, բոչկա, բակլաշկա, չորտ վազմի, ստուդենտ, աֆիցեր, կատոլ, ակոպ, պապիրոս, վաշե բլագորոդիյե, նիկակ նիլզյա, մալադեց, վադա խորոշ, գո՛ւթ, խարաշո, ռեբյատա, կապիտան, պարուչիկ, պրավերկա, գազեթ   Բարբառայնություններ Շաբթից, Ավստրու, մին, վրա տալ, ըլում, դուրան, արանքին, ավստրացոց, հանաք, փետ,… Continue Reading →

Մխիթար Սեբաստացի

Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։… Continue Reading →

Ավ․ Իսահակյան

Կենսագրություն Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։ Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել… Continue Reading →

Ավետիք Իսահակյան – Է՜յ, ջան-հայրենիք

Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես, Սարերըդ կորած երկնի մովի մեջ. Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ, Մենակ բալեքըդ արուն ծովի մեջ: Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք, Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ, Երնեկ ունենամ հազար ու մի կյանք, Հազա՛րն էլ… Continue Reading →

Եղիշե Չարենց “Հայրենիքում”

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։ Երկինքներ, որպես երազներ հոգու։ Երկինքներ, որպես մանկական աչեր։ Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։   Երբ լսում էի մրմունջը լճի Ու նայում էի թափանցիկ հեռուն – Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի Կարոտը… Continue Reading →

© 2024 Ալեքսանդր Հովհաննիսյան — Powered by WordPress

Theme by Anders NorenUp ↑

Skip to toolbar