Մասլոուի բուրգը մարդու պահանջմունքների աստիճանակարգային սկզբունք է, որը առաջարկել է ամերիկացի գիտնական Աբրահամ Մասլոուն: Այս սկզբունքը հենվում է այն դրույթի վրա, որ մարդու պահանջմունքները առաջանում և գիտակցվում են հերթականապես` ամենահասարակ ֆիզիոլոգիականներից մինչև բարդ սոցիալական պահանջմունքները: Բուրգի ամենացածր` առաջին աստիճանի վրա գտնվում են մարդու հասարակ ֆիզիոլոգիական պահանջմունքները` ուտելիք, ջուր, տաքություն, սեքս, հիգիենա, քուն և այլն: Երկրորդ մակարդակում գտնվում են ավելի բարձր աստիճանի կարիքներ` անվտանգություն և ապահովություն: Բուրգի երրորդ աստիճանում գտնվում են սոցիալական պահանջմունքները` ընկերություն, սեր, հոգեկան մտերմություն: Բուրգի չորրորդ աստիճանն իր մեջ ներառում է հարգանքը և ինքնահարգանքը, իսկ բուրգի ամենավերին աստիճանում գտնվում են բարդ սոցիալ-հոգեբանական պահանջմունքները` ինքնաիրացումը և ինքնաարտահայտումը:

 

նյութ